Գլխավոր էջ » 2015 » Հունվար » 9 » Ֆաբրեգաս. Կցանկանայի, որ Մեսսին տեղափոխվեր Չելսի

Ֆաբրեգաս. Կցանկանայի, որ Մեսսին տեղափոխվեր Չելսի


Լոնդոնի «Չելսիի» իսպանացի կիսապաշտպան Ֆրանսեսկ Ֆաբրեգասը, ով ավելի վաղ հանդես էր գալիս կատալոնական «Բարսելոնայում», մեկնաբանել է տեղեկությունն Իսպանիայի փոխչեմպիոնի արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսսիի՝ անգլիական ակումբ հնարավոր տրանսֆերի մասին:
 
-Լեոյին ամեն ինչ դուր է գալիս «Բարսելոնայում», իսկ ակումբը պետք է գոհ լինի, որ նա այնտեղ է: Մեսսին կանի այնպես, որպեսզի երջանիկ մնա:
 
Որպես ընկեր եւ ֆուտբոլիստ, իհարկե, կցանկանայի նրա հետ խաղալ մեկ թիմում: Սակայն ինձ համար տհաճ է, երբ մարդիկ մտածում են, որ պետք է միջնորդի դեր ունենամ. ես պարզապես ֆուտբոլիստ եմ:
 
Կցանկանայի, որ Մեսսին տեղափոխվի «Չելսի», սակայն ինձանից ոչինչ կախված չէ,- Իսպանիայի հավաքականի կիսապաշտպանի խոսքերը մեջբերում է Onda Cero-ն:

armsport.am

  Տարածել լուրը`


Դուք պետք է գրանցվեք ու մուտք գործեք համակարգ մեկնաբանություն թողնելու համար
[ Գրանցվել | Մուտք ]

Բոլոր իրավունքները պաշտպանված են:
©Copyright ArmChelsea.Com - 2014/15