Գլխավոր էջ » 2015 » Հունվար » 23 » Էսյենը մտադիր չէ Անգլիայում հանդես գալ «Չելսիից բացի ցանկացած այլ ակումբում

Էսյենը մտադիր չէ Անգլիայում հանդես գալ «Չելսիից բացի ցանկացած այլ ակումբում


Իտալական «Միլանի» կիսապաշտպան Մայքլ Էսյենի գործակալ Ֆաբյեն Պիվտոն նշել է, որ իր հաճախորդը ցանկություն չունի միլանյան ակումբից հեռանալ մինչեւ մրցաշրջանի ավարտը:

Ավելի վաղ հայտարարվում էր, որ Գանայի հավաքականի ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված են անգլիական ՔՊՌ-ն եւ «Վեսթ Բրոմվիչը», ինչպես նաեւ ՄԼՍ-ը ներկայացնող որոշ ակումբներ:

«Դժվար է ասել, թե որքանով է հավանական Էսյենի տեղափոխությունը հունվարին: Մենք ցանկանում ենք, որ նա միչեւ ամառ մնա «Միլանում»:

Էսյենը մտադիր չէ Անգլիայում հանդես գալ «Չելսիից բացի ցանկացած այլ ակումբում: Մենք արդեն մերժել ենք ՔՊՌ-ին եւ «Վեսթ Բրոմվիչին», - Էսյենի գործակալի խոսքերն է մեջբերել «Daily Express»-ը:

armsport.am

  Տարածել լուրը`


Դուք պետք է գրանցվեք ու մուտք գործեք համակարգ մեկնաբանություն թողնելու համար
[ Գրանցվել | Մուտք ]

Բոլոր իրավունքները պաշտպանված են:
©Copyright ArmChelsea.Com - 2014/15