Գլխավոր էջ » 2012 » Հուլիս » 3 » ESPN. «Կալու ընտրություն կկատարի Լիվերպուլի և Նյուքասլի միջև»

ESPN. «Կալու ընտրություն կկատարի Լիվերպուլի և Նյուքասլի միջև»


ESPN-ի տվյալներով, լոնդոնի  «Չելսիի» նախկին հարձակվող Սալամոն Կալուն ներկա պահին ընտրություն է կատարում    «Նյուքասլի» և  «Լիվերպուլի» միջև:

26-ամյա ֆուտբոլիստը «Սթեմֆորտ Բրիջ» էր տեղափոխվել հոլանդական «Ֆեյենորդից» 2006 թվականին: Իվուարցին այս 6 տարիների ընթացքում «Չելսիի» հետ նվաճել է բազմաթիվ տիտղոսներ և գրավել է մրցակիցների դարպասը 60 անգամ: Կալուն չի թաքցնում, որ ցանկանում է մնալ Լոնդոնում, սակայն ակումբը նրան չառաջարկեց նոր պայմանագիր:

Հենց այդ պատճառով էլ նա հիմա նոր ակումբ է փնտրում իր համար: Նույն ESPN-ի հաղորդմամբ, նրան առաջարկություններ են արել նաև «Արսենալը» և «Տոտտենհեմը»:

  Տարածել լուրը`


Դուք պետք է գրանցվեք ու մուտք գործեք համակարգ մեկնաբանություն թողնելու համար
[ Գրանցվել | Մուտք ]

Բոլոր իրավունքները պաշտպանված են:
©Copyright ArmChelsea.Com - 2014/15