Գլխավոր էջ » 2015 » Փետրվար » 16 » Երբ լավ եմ խաղում ես, լավ է խաղում նաև «Չելսի»-ն. Էդեն Ազար

Երբ լավ եմ խաղում ես, լավ է խաղում նաև «Չելսի»-ն. Էդեն Ազար


Լոնդոնի «Չելսի»-ի կիսապաշտպան Էդեն Ազարը նշել է, որ ընթացիկ մրցաշրջանում ավելի շատ խաղաժամանակ է ստանում և իր խաղային որակները ցուցադրելու հնարավորություն ունի: Հիշեցնենք, որ նախորդ շաբաթ 24-ամյա ֆուտբոլիստը նոր պայմանագիր է ստորագրել լոնդոնյան ակումբի հետ:

«Ընթացիկ մրցաշրջանում ավելի շատ եմ խաղադաշտ դուրս գալիս և կարևորագույն խաղերի ճակատագիրը որոշելու հնարավորություն ստանում: Երբ լավ եմ խաղում ես, լավ է խաղում նաև «Չելսի»-ն: Ժոզե Մոուրինյոն իսկական հաղթողի հոգեբանություն ունի և մարզիչն այն մեզ է փոխանցում»,- Telefoot-ը մեջբերում է Ազարի խոսքերը:

Անգլիայի Պրեմիեր Լիգայի ընթացիկ մրցաշրջանում Ազարը 25 հանդիպում է անցկացրել, 9 գոլ խփել և գոլային 5 փոխանցում կատարել:

1in.am

  Տարածել լուրը`


Դուք պետք է գրանցվեք ու մուտք գործեք համակարգ մեկնաբանություն թողնելու համար
[ Գրանցվել | Մուտք ]

Բոլոր իրավունքները պաշտպանված են:
©Copyright ArmChelsea.Com - 2014/15