Գլխավոր էջ » 2015 » Մարտ » 7 » Էդեն Ազարը ճանաչվել է Լոնդոնի լավագույն ֆուտբոլիստ

Էդեն Ազարը ճանաչվել է Լոնդոնի լավագույն ֆուտբոլիստ


Երեկ երեկոյան «Չելսիի» կիսապաշտպան Էդեն Ազարը ճանաչվել է Լոնդոնի տարվա լավագույն ֆուտբոլիստ:

Ընթացիկ մրցաշրջանում 24-ամյա բելգիացին «կապույտների» կազմում դարձել է 14 գոլի հեղինակ: Էդենը, ով մինչև 2020թ-ը պայմանագիր ունի «Չելսիի» հետ, օրեր առաջ իր ակումբի կազմում դարձավ անգլիական լիգաների գավաթակիր:

Հինգշաբթի օրը Ազարի հավաքածուն ավալացավ ևս մեկ անհատական մրցանակով: Էդենը ճանաչվեց լոնդոնյան ակումբների կազմում հանդես եկող լավագույն ֆուտբոլիստ (London Football Awards 2015):

Նույն երեկո Անգլիայի մայրաքաղաքի տարվա լավագույն երիտասարդ ֆուտբոլիստի մրցանակը ստացավ «Տոտտենհեմի» հարձակվող Հարի Քեյնը: Տարվա դարպասապահ է ճանաչվել Ազարի թիմակից և հայրենակից Տիբո Կուրտուան: «Արսենալի» գլխավոր մարզիչն էլ պարգևատրվել է լոնդոնյան ակումբի զարգացման մեջ ունեցած մեծ ներդրման համար:

premierleague.am

  Տարածել լուրը`


Դուք պետք է գրանցվեք ու մուտք գործեք համակարգ մեկնաբանություն թողնելու համար
[ Գրանցվել | Մուտք ]

Բոլոր իրավունքները պաշտպանված են:
©Copyright ArmChelsea.Com - 2014/15