Գլխավոր էջ » 2012 » Ապրիլ » 16 » Էսսիեն.Ժամանակն է հաղթել "Բարսելնային"

Էսսիեն.Ժամանակն է հաղթել "Բարսելնային"


Լոնդոնի «Չելսիի» կիսապաշտպան Մայքլ Էսսիենը անգլիական ԶԼՄ-ների հետ զրույցում անդրադարձել է Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակչում «Բարսելոնայի» դեմ դիմակայությանը:

- Վերջին անգամ, երբ մենք այդ թիմի հետ խաղացել ենք, դրամատիկ և գերազանց ֆուտբոլի ականատես եղանք: Այդ խաղերում ամեն ինչ կար` գերազանց գոլեր, անզիջում պայքար, մենք չկարողացանք նրանց ծնկի բերել:

Մենք այնքան հնարավոր 11մ. հարվածի իրավունք ունեինք, որ ես նույնիսկ այդպիսի բան չեմ հիշում, հենց այդ պատճառով ցավալի էր լքել մրցաշարը: Բայց այժմ ես այնպիսի զգացողություն ունեմ, որ եկել է ժամանակը հաղթել հին մրցակցին:

Վերջին 8 տարիների ընթացքում մեկ անգամ չէ, որ հանդիպել ենք, հենց այդ թիմին մենք ամեն ինչ պիտի անենք, որ հաղթենք: Մեզ շատ-շատ է պետք երկրպագուների աջակցությունը, թե' տանը, թե' մրցակցի հարկի տակ,- գանացի ֆուտբոլիստի խոսքերն է մեջբերում լոնդոնյան ակումբի պաշտոնական կայքը:

  Տարածել լուրը`


Դուք պետք է գրանցվեք ու մուտք գործեք համակարգ մեկնաբանություն թողնելու համար
[ Գրանցվել | Մուտք ]

Բոլոր իրավունքները պաշտպանված են:
©Copyright ArmChelsea.Com - 2014/15