Գլխավոր էջ » 2012 » Մայիս » 6 » Դրոգբան յուրօրինակ ռեկորդի հեղինակ

Դրոգբան յուրօրինակ ռեկորդի հեղինակ


«Չելսիի» կոտդիվուարցի հարձակվող Դիդյե Դրոգբան դարձավ առաջին ֆուտբոլիստը, ով գոլի հեղինակ է դարձել Անգլիայի գավաթի խաղարկության եզրափակիչ չորս հանդիպումներում, հաղորդում է Sports Illustrated-ը:

Նոր «Ուեմբլի» ստադիոնի բացման օրից սկսած (2007թ.) «Չելսին» չի պարտվել Գավաթի եզրափակիչում: Ստադիոնի բացման օրը լոնդոնցիները Դրոգբայի խփած գոլի շնորհիվ նվազագույն հաշվով հաղթել էին «Մանչեսթեր Յունայթեդին»: 2009-ին կոտդիվուարցին գրավել է «Էվերտոնի» դարպասը, 2010-ին՝ «Պորտսմուտի», իսկ 2012-ի մայիսի 5-ին կայացած եզրափակիչում Դրոգբան գոլ խփեց նաեւ «Լիվերպուլի» հետ խաղում:


  Տարածել լուրը`


Դուք պետք է գրանցվեք ու մուտք գործեք համակարգ մեկնաբանություն թողնելու համար
[ Գրանցվել | Մուտք ]

Բոլոր իրավունքները պաշտպանված են:
©Copyright ArmChelsea.Com - 2014/15