Գլխավոր էջ » 2015 » Հունվար » 9 » Դրոգբան կհեռանա «Չելսի»-ից

Դրոգբան կհեռանա «Չելսի»-ից


«Չելսի»-ի հարձակվող Դիդիե Դրոգբան չի երկարաձգի լոնդոնցիների հետ գործող պայմանագրի ժամկետը, որն ավարտվում է առաջիկա ամռանը: Այդ մասին հայտնում է Daily Express-ը:

36-ամյա ֆուտբոլիստն ակումբ է վերադարձել ընթացիկ մրցաշրջանի մեկնարկից առաջ: Դեռ հայտնի չէ, կշարունակի՞ արդյոք նա կարիերան այլ ակումբում, թե՞ կավարտի ելույթները:

Անգլիայի առաջնության ընթացիկ մրցաշրջանում Դրոգբան 16 հանդիպում է անցկացրել «Չելսի»-ի կազմում և 3 գոլի հեղինակ դարձել:

1in.am

  Տարածել լուրը`


Դուք պետք է գրանցվեք ու մուտք գործեք համակարգ մեկնաբանություն թողնելու համար
[ Գրանցվել | Մուտք ]

Բոլոր իրավունքները պաշտպանված են:
©Copyright ArmChelsea.Com - 2014/15