Գլխավոր էջ » 2012 » Մարտ » 15 » Դրոգբա. Ինձ համար դժվար կլինի խաղալ Մարսելի դեմ

Դրոգբա. Ինձ համար դժվար կլինի խաղալ Մարսելի դեմ


«Չելսիի» հարձակվող Դիդյե Դրոգբան չի ցանկանում Չեմպիոնների լիգայի ¼-ում հանդիպել Մարսելի «Օլիմպիկին», որտեղ նա հանդես է եկել 2003-2004 թվականներին:

«Ինձ համար դժվար կլինի խաղալ «Մարսելի» դեմ Չեմպիոնների լիգայում: Մենք արդեն հանդիպել ենք անցած տարի և չեմ կարող ասել, որ ես այդ խաղերից դրական էմոցիաներ ստացա: Ինձ դուր է գալիս այդ ակումբը, և ես սիրում եմ Մարսելը:  

Իհարկե մենք այս փուլում կցանկանայինք խուսափել «Բարսելոնայի» և «Ռեալի» հետ հանդիպելուց: Բայց ամեն ինչ կորոշվի վիճակահանությամբ, մեզ մնում է միայն սպասել»,- Դրոգբայի խոսքերն է փոխանցում Sky Sports-ը


  Տարածել լուրը`


Դուք պետք է գրանցվեք ու մուտք գործեք համակարգ մեկնաբանություն թողնելու համար
[ Գրանցվել | Մուտք ]

Բոլոր իրավունքները պաշտպանված են:
©Copyright ArmChelsea.Com - 2014/15