Գլխավոր էջ » 2012 » Ապրիլ » 19 » Դրոգբա. Հյուրընկալվելիս պետք է գոլ խփենք

Դրոգբա. Հյուրընկալվելիս պետք է գոլ խփենք


«Չելսիի» հարձակվող Դիդյե Դրոգբան հայտարարել է, որ գոհ է Չեմպիոնների լիգայի` «Բարսելոնայի» հետ կիսաեզրափակիչ հանդիպման արդյունքից` 1:0:

«Մենք շատ բան ենք սովորել այս երեք տարիների ընթացքում, այդ իսկ պատճառով կարողացանք անառիկ պահել մեր դարպասը: Սա շատ լավ արդյունք է «Չելսիի» համար, այժմ մենք պետք է փորձենք աչքի ընկնել արտագնա խաղում:

Սա իմ վերջին խաղն է Չեմպիոնների լիգայում: Ինձ հաճախակի են հարցնում այդ մասին, բայց ես կարող եմ ասել, որ շատ ուրախ եմ մասնակցել նման հանդիպումների: Այժմ մեր կարևորագույն նպատակն է հաղթել պատասխան խաղում», - Դրոգբայի խոսքերն է մեջբերում BBC-ն:

  Տարածել լուրը`


Դուք պետք է գրանցվեք ու մուտք գործեք համակարգ մեկնաբանություն թողնելու համար
[ Գրանցվել | Մուտք ]

Բոլոր իրավունքները պաշտպանված են:
©Copyright ArmChelsea.Com - 2014/15