Գլխավոր էջ » 2012 » Սեպտեմբեր » 7 » Դրոգբա. «Ես հաստատ կվերադառնամ «Չելսի»»

Դրոգբա. «Ես հաստատ կվերադառնամ «Չելսի»»


«Շանհայ Շենհուայի» հարձակվող Դիդիե Դրոգբան խոստովանել է, որ նրա և «ազնվականների» միջև կա համաձայնություն, որ նա կարող է վերադառնալ Լոնդոն` որպես ակումբի աշխատակից:

«Ակումբը լքելուց առաջ իմ, պարոն Աբրամովիչի և ակումբի մյուս ղեկավարների միջև տեղի է ունեցել խոսակցություն: Դա շատ ջերմ հանդիպում էր: Մենք խոսում էինք ամեն ինչի մասին: Մեր բոլոր հաղթանակների և անհաջողությունների մասին: Դա հիանալի էր: 

Գնալուց առաջ ինձ ասացին, որ նրանք միշտ ուրախ կլինեն տեսնել ինձ ակումբում, ցակացած կարգավիճակում: Ես դեռ չեմ մտածում կարիեռայիս ավարտի մասին, բայց չեմ թաքցնի, որ ես հաստատ վերադառնալու եմ «Չելսի»: Չեմ մտածել մարզիչ դառնալու մասին, բայց աշխատել ակումբում դա ուղղակի հիանալի կլիների:»-Դրոգբային մեջբերում է Football411-ը:

  Տարածել լուրը`


Դուք պետք է գրանցվեք ու մուտք գործեք համակարգ մեկնաբանություն թողնելու համար
[ Գրանցվել | Մուտք ]

Բոլոր իրավունքները պաշտպանված են:
©Copyright ArmChelsea.Com - 2014/15