Գլխավոր էջ » 2015 » Փետրվար » 1 » Դրոգբա․ «Չեմ ավարտի կարիերաս այս մրցաշրջանից հետո»

Դրոգբա․ «Չեմ ավարտի կարիերաս այս մրցաշրջանից հետո»


«Չելսիի» հարձակվող Դիդյե Դրոգբան խոստովանել է,որ չնայած իր շուրջ պտտվող խոսակցություններին,նա չի պատրաստվում այս մրցաշրջանից հետո ավարտել իր կարիերան։

«Մարդիկ ասում են,որ ես այս մրցաշրջանից հետո ավարտելու եմ կարիերաս և միանամ մարզչական անձնակազմին։ Նրանք կարող են գրել ինչ ցանկանում են, և ես չեմ կարող խանգարել նրանց։ Մյուս մրցաշրջանում ես կշարունակեմ հանդես գալ «Չելսիում»։ Ես չեմ պատրաստվում ավարտել կարիերաս այս մրցաշրջանից հետո։

Ես իհարկե կցանկանայի ավելի շատ խաղաժամանակ ստանալ, և ավելի մեծ օգուտ բերել իմ ակումբին,բայց ես չեմ բողոքում։ Ես գիտեի,թե ինչ է ինձ սպասվում, և երբ ես դուրս եմ գալիս խաղադաշտ,ես անում եմ ամեն ինչ իմ ուժերի սահմաններում»,-ասել է նա։

Armchelsea.com

  Տարածել լուրը`


Դուք պետք է գրանցվեք ու մուտք գործեք համակարգ մեկնաբանություն թողնելու համար
[ Գրանցվել | Մուտք ]

Բոլոր իրավունքները պաշտպանված են:
©Copyright ArmChelsea.Com - 2014/15