Գլխավոր էջ » 2012 » Մարտ » 26 » Դրոգբա. Չելսին կարող է հաղթահարել ցանկացած թիմի

Դրոգբա. Չելսին կարող է հաղթահարել ցանկացած թիմի


«Չելսիի» հարձակվող Դիդիե Դրոգբան Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչում «Բենֆիկայի» հետ խաղից առաջ վստահեցրել է, որ իր թիմը կարող է լրացնել ցանկացած բացթողում:
«Թիմեր կան, որ կարող ես վստահ լինել' ի զորու են հաղթահարել ցանկացած մարտահրավեր, նույնիսկ եթե նրանք արտագնա  հինգ կամ վեց հանդիպումներում հաջողության չեն հասել: Նման թիմերը շատ չեն, և «Չելսին» նրանցից մեկն է:

Մեր ունեցած կազմով և մենթալիտետով մենք պայքարելու ենք մինչև վերջին րոպեն: Մենք ամեն ինչ կարող ենք անել: Ես այսքան վստահ եմ ասում, որովհետև մենք բոլորս հավատում ենք մեր ուժերին, և երբ ինչ-որ բան ենք անում, գործում ենք որպես թիմ' միասնական:

Միակ բանը, որ կարող է փոխել հանդերձարանի մթնոլորտը, հաղթանակներն են և շարունակական լավ արդյունքներ գրանցելը: Երբ հանդիպման սկզբում հանդերձարանում նույնիսկ ամենաբարձր տրամադրություն է, պարտությունից հետո բոլորը ճնշված են: Այդպիսին է մարդկային բնույթը:

Իսկ երբ հաղթում ես, ամեն ինչ հիասքանչ է: Հիմա մենք ցանկանում ենք հաղթել և ավելացնել վստահությունը գալիք շաբաթներից առաջ»,- նշել է Դրոգբան The Times-ի հետ զրույցում:
 
Հավելենք, որ արդեն տարուց ավել է, «Չելսին» եվրագավաթների արտագնա խաղերում հաղթանակ չի տոնել:


  Տարածել լուրը`


Դուք պետք է գրանցվեք ու մուտք գործեք համակարգ մեկնաբանություն թողնելու համար
[ Գրանցվել | Մուտք ]

Բոլոր իրավունքները պաշտպանված են:
©Copyright ArmChelsea.Com - 2014/15