Գլխավոր էջ » 2015 » Փետրվար » 18 » Դիեգո Կոստան հայրենի քաղաքում ֆուտբոլային ակադեմիա է բացել

Դիեգո Կոստան հայրենի քաղաքում ֆուտբոլային ակադեմիա է բացել


«Չելսիի» եւ Իսպանիայի հավաքականի հարձակվող Դիեգո Կոստան հայրենի Լագարտու քաղաքում ֆուտբոլային ակադեմիա է հիմնել.

-Ես այդ նախագիծը սկսել եմ իմ գործակալի միջոցով, եւ իմ նպատակն էր երեխաների համար բացել դռները, որոնք իմ առջեւ փակ են եղել։ Ես ցանկանում եմ օգնել երեխաներին, որ նրանք հեռու մնան փողոցից եւ թմրանյութերից։ Ակադեմիան կօգնի նրանց այդ հարցում, շատ նոր բան կբերի իրենց կյանք։ Բացի այդ էլ ցանկանում էի ինչ-որ բան անել հարազատ քաղաքի համար։ Լագարտուն փոքր քաղաք է եւ այն հետզհետե կզարգանա։

Ակադեմիայում պրոֆեսիոնալներ են աշխատում։ Երեխաների համար ուտելիք, բժշկական սպասարկում, բարձր կենսամակարդակ կա։ Մարզիչները միշտ բաց են եւ պատրաստ են բոլոր հարցերում օգնել։ Այն երեխաները, ովքեր պորֆեսիոնալ ֆուտբոլիստներ չդառնան, ուղղակի լավ մարդիկ կլինեն։ Ես ուրախ եմ, որ ունեմ այս ակադեմիան,- Դիեգո Կոստայի խոսքերն է մեջբերում «Չելսիի» պաշտոնական ակյքը։ 

armsport.am

  Տարածել լուրը`


Դուք պետք է գրանցվեք ու մուտք գործեք համակարգ մեկնաբանություն թողնելու համար
[ Գրանցվել | Մուտք ]

Բոլոր իրավունքները պաշտպանված են:
©Copyright ArmChelsea.Com - 2014/15