Գլխավոր էջ » 2015 » Հունվար » 17 » Դիեգո Կոստա. Խնդիր եմ դրել չեմպիոն դառնալ

Դիեգո Կոստա. Խնդիր եմ դրել չեմպիոն դառնալ


Լոնդոնի «Չելսի»-ի հարձակվող Դիեգո Կոստան խոսել է իր ցուցադրած խաղի և «ազնվականներ»-ի մասին:

«Հարձակվողի մասին կարծիք են կազմում նրա հեղինակած գոլերի միջոցով: 15 գոլը հիանալի արդյունք է: Հուսով եմ` կբարելավեմ այդ արդյունքը: Ավելի կարևոր է այն, որ թիմը հասնում է հաղթանակի:

Հիանալի է լինել լավագույն ռմբարկու, բայց խնդիր եմ դրել չեմպիոն դառնալ: Կազմակերպվածության առումով «Չելսի»-ն աշխարհի լավագույն թիմերից է:

Այստեղ ինձ բոլորը լավ են ընդունել: Հրաշալի է, երբ հանդերձարանում լավ մթնոլորտ է, իսկ թիմակիցներդ հումորի զգացում ունեն: Խոսքը միայն իմ մասին չէ: Դրոգբան ու Ազարը նույնպես շատ զվարճալի են»,- հայտարարել է Կոստան:

1in.am

  Տարածել լուրը`


Դուք պետք է գրանցվեք ու մուտք գործեք համակարգ մեկնաբանություն թողնելու համար
[ Գրանցվել | Մուտք ]

Բոլոր իրավունքները պաշտպանված են:
©Copyright ArmChelsea.Com - 2014/15