Գլխավոր էջ » 2015 » Փետրվար » 15 » Դիեգո Կոստա. Մոուրինյոյի փորձը կօգնի հաղթել Չեմպիոնների լիգան

Դիեգո Կոստա. Մոուրինյոյի փորձը կօգնի հաղթել Չեմպիոնների լիգան


Լոնդոնի «Չելսիի» հարձակվող Դիեգո Կոստան հայտարարել է, որ թիմի հետ պատրաստվում է հաղթել Չեմպիոնների լիգան եւ երկրի առաջնությունը.

-Անկեղծ կլինեմ՝ ցանկանում եմ «Չելսիի» հետ չեմպիոն դառնալ ինչպես Պրեմիեր լիգայում, այնպես էլ Չեմպիոնների լիգայում։ Կարծում եմ, որ Չեմպիոնների լիգայում հաղթանակն անհավատալի ձեռքբերում է։ Ես արդեն մեկ անգամ հասել եմ այդ մրցաշարի եզրափակիչ, սակայն չեմ կարողացել հաղթել։ Մենք գիտենք, որ մեր մարզիչը մեկ անգամ չէ, որ հաղթել է Չեմպիոնների լիգան եւ հսկայական փորձ ունի, որը պետք է օգնի մեզ։ Հուսով եմ, որ մեր բախտը մի փոքր էլ կբերի։ Առջեւում մենք մեծ թիմերի հետ հանդիպումներ ունենք։

Մենք գիտենք, որ Մոուրինյոն աշխարհի լավագույն մարզիչներից է։ Երբ նման մարզչով թիմ ես տեղափոխվում, ապա փորձում ես դրանից առավելագույնը ստանալ։ Յուրաքանչյուր մարզիչ իր ձեւով է տեսնում խաղը։ Ինչ վերաբերում է Ժոզեին, ապա նա ուժեղ մասնագետ է, ով լավ է տեսնում մրցակցի ուժեղ եւ թույլ կողմերը։ Դրա վրա է կառուցվում մարզումային գործընթացը։

Նա գիտի, թե ինչ թիմ է ցանկանում կառուցել եւ ինչպես այն պետք է խաղա,- Դիեգո Կոստայի խոսքերնէ  մեջբերում «ազնվականների» պաշտոնական կայքը։ 

armsport.am

  Տարածել լուրը`


Դուք պետք է գրանցվեք ու մուտք գործեք համակարգ մեկնաբանություն թողնելու համար
[ Գրանցվել | Մուտք ]

Բոլոր իրավունքները պաշտպանված են:
©Copyright ArmChelsea.Com - 2014/15