Գլխավոր էջ » 2015 » Հունվար » 27 » Դիդյե Դրոգբան ցանկանում է մրցաշրջանի ավարտից հետո ևս մնալ «Չելսի»-ում

Դիդյե Դրոգբան ցանկանում է մրցաշրջանի ավարտից հետո ևս մնալ «Չելսի»-ում


Լոնդոնի «Չելսի»-ի 36-ամյա հարձակվող Դիդյե Դրոգբան խոստովանել է, որ ցանկանում է ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո ևս մնալ «ազնվականներ»-ի կազմում: Այս մասին տեղեկացնում է Sky Sports-ը:

«Հուսով եմ՝ «Չելսի»-ի մեծ ընտանիքի մասն եմ կազմում: Ակումբը համոզում է ինձ այդ հարցում: Երբ 2012թ. առաջին անգամ լքեցի «Չելսի»-ն, կարծում էի, որ հասել եմ գագաթնակետին: Բայց հիմա հասկանում եմ, որ այդպես չէ:

Սիրում եմ «Չելսի»-ն ու ցանկանում եմ մրցաշրջանի ավարտից հետո ևս մնալ թիմում»,- հայտարարել է հարձակվողը:

Անգլիայի Պրեմիեր լիգայի ընթացիկ մրցաշրջանում Դրոգբան մասնակցել է 16 հանդիպման ու 3 գոլ խփել:

1in.am

  Տարածել լուրը`


Դուք պետք է գրանցվեք ու մուտք գործեք համակարգ մեկնաբանություն թողնելու համար
[ Գրանցվել | Մուտք ]

Բոլոր իրավունքները պաշտպանված են:
©Copyright ArmChelsea.Com - 2014/15