Գլխավոր էջ » 2012 » Մայիս » 23 » Դիդյե Դրոգբա. Տորեսը Չելսիի ապագան է

Դիդյե Դրոգբա. Տորեսը Չելսիի ապագան է


jjjԼոնդոնի «Չելսիի» հարձակվող Դիդյե Դրոգբան գնահատել է իր թիմակից Ֆերնանդո Տորեսի ցուցադրած խաղը, ինչպես նաև մեկնաբանել է ակումբից իր հեռանալու փաստը։

«Տորեսի հետ շատ լավ հարաբերությունների մեջ եմ։ Մենք չենք հասկանում, թե ինչու չենք խաղացել իրար հետ ավելի երկար ժամանակ, բայց դա արդեն անցյալում է։ Կարծում եմ, որ Տորեսը «Չելսիի» ապագան է։ 

Ֆերնանդոն բարդ ժամանակահատված էր ապրում, բայց նա ապացուցեց, որ պրոֆեսիոնալ է։ Հաջորդ մրցաշրջանը նրանն է լինելու։ Ես «Չելսիում» անցկացրել եմ 8 տարի։ Միշտ ինչ-որ մեկը գալիս է, մյուսը գնում է, սակայն ակումբը շարոնակում է մնալ չափազանց նպատասլաց։ 

Ես չեմ անհանգստանում (իմ հեռանալու կապակցությամբ – խմբ․)։ «Չելսին» այդպիսին է եղել մինչև իմ գալը, կլինի այդպիսին նաև իմ հեռանալուց հետո», – ասել է Դրոգբան BBC-ին տված հարցազրույցում։

Հիշեցնենք, որ երեկ Դրոգբան հայտարարել է, որ չի պատրաստվում երկարաձգել պայմանագիրն ակումբի հետ և ամռանն ազատ գործակալի կարգավիճակով կլքի «Չելսին»։

  Տարածել լուրը`


Դուք պետք է գրանցվեք ու մուտք գործեք համակարգ մեկնաբանություն թողնելու համար
[ Գրանցվել | Մուտք ]

Բոլոր իրավունքները պաշտպանված են:
©Copyright ArmChelsea.Com - 2014/15