Գլխավոր էջ » 2012 » Հունիս » 7 » Դի Մատտեոն շատ մոտ է Չելսին գլխավորելուն

Դի Մատտեոն շատ մոտ է Չելսին գլխավորելուն


Չելսիի ղակավորությունը ցանկանում է տեսնել Դի Մատտեոին ակումբի գլխավոր մարզչի դերում: Լրատվամիջոցները համոզված են, որ նա կմնա Չելսիի ղեկին, հայտնում է Daily Mail-ը:

Ռոման Աբրամովիչը Դի Մատտեոին ֆավորիտ է համարում Չելսիի գլխավոր մարզչի պաշտոնը զբաղեցնելու հավակնորդների մեջ, այն բանից հետո, երբ նրան չհաջողվեց համոզել Պեպ Գվարդիոլային տեղափոխվել Լոնդոն: Իսպանացին չի ուզում ընդհատել իր արձակուրդը:

Դի Մատտեոի հետ պայմանագիր կնքած չէ, և մինչև հիմա այհայտ է, թե ինչ պայմանագիր կառաջարկի ակումբն այն մարդուն, ով Չելսիին հասցրեց անհավատալի հաջողությունների անցած մրցաշրջանում: Դի Մատտեոին անհանգստացնում է այն փաստը, որ ակումբում տեղ են պահում Գվարդիոլայի համար: Նաև նա կարող է կարիեռան շարունակել Իտալիայում:

Չելսիի խաղացողները կողմ են, որ Դի Մատտեոն մնա գլխավոր մարզչի պաշտոնում: Նրանք իրենց կարծիքն են հայտնել Մյունխենի եզրափակչից հետո:

  Տարածել լուրը`


Դուք պետք է գրանցվեք ու մուտք գործեք համակարգ մեկնաբանություն թողնելու համար
[ Գրանցվել | Մուտք ]

Բոլոր իրավունքները պաշտպանված են:
©Copyright ArmChelsea.Com - 2014/15