Գլխավոր էջ » 2012 » Մայիս » 16 » Դի Մատտեոն «Լացիո»-ի գլխավոր մարզչի հավակնորդներից է

Դի Մատտեոն «Լացիո»-ի գլխավոր մարզչի հավակնորդներից է


Չելսիի գլխավոր մարզչի պաշտոնակատար Ռոբերտո դի Մատեոն «Լացիո»-ի գլխավոր մարզիչ նշանակվելու ամենահավանական հավակնորդներից է: 

Իտալական լրատվամիջոցները տեղեկացնում են, որ հռոմեական ակումբի նախագահ Կլաուդիո Լոտիոն հավանություն է տվել 41-ամյա մասնագետի թեկնածությանը: Այս ուղղությամբ բանակցություններ կսկսվեն, եթե Չեմպիոնների Լիգայի եզրափակչի ավարտից հետո «Չելսի»-ն լիարժեք պայմանագիր չառաջարկի իտալացուն:

«Լացիո»-ն առաջին և միակ իտալական ակումբն է, որտեղ Շվեյցարիայում ծնված և մեծացած ազգությամբ իտալացի Դի Մատեոն հանդես է եկել`1993-1996 թվականներին:  

  Տարածել լուրը`


Դուք պետք է գրանցվեք ու մուտք գործեք համակարգ մեկնաբանություն թողնելու համար
[ Գրանցվել | Մուտք ]

Բոլոր իրավունքները պաշտպանված են:
©Copyright ArmChelsea.Com - 2014/15