Գլխավոր էջ » 2012 » Նոյեմբեր » 5 » Դի Մատտեոն գովաբանել է Մոզեսին

Դի Մատտեոն գովաբանել է Մոզեսին


Ռոբերտո Դի Մատտեոն գովաբանել է Վիկտոր Մոզեսին, քանի որ 21-ամյա հարձակվողը խփել է իր առաջին գոլը «Չելսիի» կազմում` Պրեմիեր Լիգայում:

Նիգերիացին հիացրեց իր խաղով «Սուոնսիի» դեմ, որն ի վերջո ավարտվեց 1-1 հաշվով:

«Ազնվականների» մարզիչը վստահ է, որ Մոզեսը, ով այս ամառ տեղափոխվեց «Չելսի», իրեն ավելի լավ կդրսևորի խաղադաշտում:

«Նա շատ աշխատասեր է: Ամեն անգամ, երբ նա խաղադաշտ է դուրս գալիս, հիանալի խաղ է ցուցադրում:

Մոզեսը դեռ երիտարդ է և ցույց կտա ավելի լավ խաղ:

Նա մրցակցի համար մեծ վտանգ է ներկայացնում: Վիկտորն արագ և տեխնիկապես հագեցված ֆուտբոլիստ է, ով ազատ տարածություններ գտնելով դառնում է ավելի արդյունավետ:»-ասել է Դի Մատտեոն:

  Տարածել լուրը`


Դուք պետք է գրանցվեք ու մուտք գործեք համակարգ մեկնաբանություն թողնելու համար
[ Գրանցվել | Մուտք ]

Բոլոր իրավունքները պաշտպանված են:
©Copyright ArmChelsea.Com - 2014/15