Գլխավոր էջ » 2012 » Հոկտեմբեր » 9 » Դի Մատտեոն դիտելու է Հայաստան-Իտալիա խաղը

Դի Մատտեոն դիտելու է Հայաստան-Իտալիա խաղը


555Լոնդոնի «Չելսիի» գլխավոր մարզիչ՝ Դի Մատտեոն, ասել է, որ նա անհամբերությամբ է սպասում  Աշխարհի առաջնության նախնտրական փուլի՝  Հայաստան-Իտալիա խաղին:

Ինչպես գիտենք, Մատտեոն ազգությամբ Իտալացի է և նա միշտ հետարքրությամբ է մոտեցել իր ազգային հավաքականի խաղերին, ինչը շատ բնական է: Մատտեոն ասել է, որ նա անձամբ ցանկացել է ներկա գտնվել Հրազդան մարզադաշտում, ուղղակի գործերը շատ են եղել: Դի Մատտեոն ասել է հետևյալը՝

«Շատ կցանկանայի ներկա գտնվել խաղադաշտում, բայց ցավոք չեմ կարող, քանի որ ժամանակ չունեմ: Հայաստանը իրենից շատ հետաքրքիր հավաքական է ներկայացնում և Իտալիայի համար մեղմ ասած հեշտ չի լինելու 3 միավոր կամ առհասարակ միավոր վաստակելը, քանի որ խաղը Հայաստանում է»,-ասել է Դի Մատտեոն: 

Շատ կցանկանանք, որ Լոնդոնցիների գլխավոր մարզիչը նկատի հայ ֆուտբոլիստների տաղանդը և նրանցից գոնե 2-ին հրավիրի «Չելսի»: Մենք շատ ենք ուզում, որ մեր ֆուտբոլիստները խաղան գրանդ ակումբներում, որպեսզի աշխարհը իմանա հայերի ուժը:

  Տարածել լուրը`


Դուք պետք է գրանցվեք ու մուտք գործեք համակարգ մեկնաբանություն թողնելու համար
[ Գրանցվել | Մուտք ]

Բոլոր իրավունքները պաշտպանված են:
©Copyright ArmChelsea.Com - 2014/15