Գլխավոր էջ » 2012 » Հուլիս » 9 » Դի Մատտեոն` Լեմպարդի և ավագի ընտրության մասին

Դի Մատտեոն` Լեմպարդի և ավագի ընտրության մասին


Լոնդոնի «Չելսիի» գլխավոր մարզիչ Ռոբերտո Դի Մատտեոն ասել է, որ մյուս մրցաշրջանում կշարունակի վստահել Ֆրենկ Լեմպարդին, իսկ ավագի թևկապը կմնա Ջոն Թերրիի մոտ, հայտնում է as.com-ը:

«Ֆրենկը գտնվում է շատ լավ մարզավիճակում: Եթե նրան հաջողվի մրցաշրջանը անցկացնել առանց վնասվածքների, ապա նա կդառնա մեր հաջողության բանալին: Ես վստահ եմ, որ նա դեռ երկար ժամանակ կխաղա: Նաա մեկ անգամ չէ, որ ապացուցել է, որ շատ կարևոր ֆուտբոլիստ է մեր ակումբի համար:

Յուրաքանչյուր մարզիչ ունի խաղային իր մարտավարությունը, իսկ եթե Լեմպարդը չէր մտնում Անդրե Վիլլաշ-Բոաշի թիմի մեկնարկային կազմում, ապա դա նշանակում է, որ Բոաշը ուզում էր ինչ-որ բան փոխել «Չելսիում»: Ես վստահ եմ, որ Ֆրենկը մեզ շատ կօգնի հաջորդ մրցաշրջանում:

Ես չեմ կարծում, որ ձեզ անակնկալ է սպասվում: Թերրին մեր ավագն է, և ավգի փոփոխության մասին խոսք անգամ լինել չի կարող:»-ասել է Դի Մատտեոն:

  Տարածել լուրը`


Դուք պետք է գրանցվեք ու մուտք գործեք համակարգ մեկնաբանություն թողնելու համար
[ Գրանցվել | Մուտք ]

Բոլոր իրավունքները պաշտպանված են:
©Copyright ArmChelsea.Com - 2014/15