Գլխավոր էջ » 2012 » Օգոստոս » 27 » Դի Մատտեո. «Տորրեսը մեծագույն ֆուտբոլիստ է»

Դի Մատտեո. «Տորրեսը մեծագույն ֆուտբոլիստ է»


Լոնդոնի «Չելսիի» գլխավոր մարզիչ Ռոբերտո Դի Մատտեոն պատմել է, որ ինքը համոզել է Տորրեսին, որ նա կդառնա նոր «Չելսիի» անբաժանելի մասնիկը, հայտնում է Daily Mail-ը:

Օրեր առաջ Տորրեսն ասել էր, որ ցանկանում էր լքել լոնդոնյան ակումբը, սակայն ինչպես երևում է, Դի Մատտեոին հաջողվել է վերջնականորեն համոզել Տորրեսին մնալ:

Դի Մատտեոն ասել է, որ Չեմպիոնների Լիգայի եզրափակչից հետո, երբ նրանք վերադառնում էին Լոնդոն, նա ինքնաթիռի մեջ մոտեցել է Տորրեսին և ասել նրան, որ ինք հավատում է իսպանացուն և մյուս մրցաշրջանում մեծ հույսեր է կապում նրա հետ:

«Տեսնում եք, Տորրեսը վերադառնում է: Նա արդեն լավ մարզավիճակում է, անցած մրցաշրջանի վերջում էլ էր լավ մարզավիճակում: Հիմա նա լիքն է ինքնավստահությամբ: Երեք գոլ նոր մրցաշրջանում, դա շատ լավ արդյունք է:

Տորրեսը մեծագույն ֆուտբոլիստ է:»-ասել է Դի Մատտեոն:

  Տարածել լուրը`


Դուք պետք է գրանցվեք ու մուտք գործեք համակարգ մեկնաբանություն թողնելու համար
[ Գրանցվել | Մուտք ]

Բոլոր իրավունքները պաշտպանված են:
©Copyright ArmChelsea.Com - 2014/15