Գլխավոր էջ » 2012 » Օգոստոս » 23 » Դի Մատտեո.«Տորրեսը և Ազարը լավագույնն էին»

Դի Մատտեո.«Տորրեսը և Ազարը լավագույնն էին»


555Լոնդոնի «Չելսիի» գլխավոր մարզիչ՝ Դի Մատտեոն, ասել է, որ «Ռեդինգի» դեմ խաղում, իր թիմից լավագույններն էին՝ Ազարը և Տորրեսը:

«Էդեն Ազարը իրոք վերջին խաղերում ցուցադրում է կատարյալ ֆուտբոլ: Նա ունի այն տեխնիկան, որը հարկավոր է բոլորին: Հիացած եմ նրա խաղով, իսկ այն, որ նա խաղի վերջում գոլ չխփեց, այլ փոխանցում կատարեց Իվանովիչին՝ թիմի պաշտպանին, ում գոլ այնքանել հարկավոր չէ, դա արդեն փակեց այն չարախոս ու ուրիշներին նախանձող մարկանց բերանը, ովքեր որ ասում էին, թե Էդենը փոխանցումներով չի խաղում:

Էդենի հետ մեկտեղ, խաղի լավագույն ֆուտբոլիստներից էր Տորրեսը: Նա ամբողջ խաղի ընթացքում վազում էր, փորձում էր լավ  դիրքեր դուրս գալ, չնայած որ խաղընկերները փոխանցում չէին կատարում: Տորրեսը շատ բան ապացուցեց երեկ, իսկ նրա նվիրումը խաղին, ինձ ստիպեց համոզվել, որ Նանդոն դեռ երկար պետք կգա մեզ:

Ինչը վերաբերվում է մյուս խաղացողներին, կառանձնացնեի Լեմպարդին, ով շատ աշխատեց, Օսկարին ով լավ մտավ խաղադաշտ, Կեհիլին ով մեր ամենակարևոր գոլերից մեկը խփեց, իսկ Մատան և Սթարիջը պատժվելու են առանց փոխանցման խաղալու համար:»-ասել է Մատտեոն, ակումբի պաշտոնական կայքին տված հարցազրույցում:

  Տարածել լուրը`


Դուք պետք է գրանցվեք ու մուտք գործեք համակարգ մեկնաբանություն թողնելու համար
[ Գրանցվել | Մուտք ]

Բոլոր իրավունքները պաշտպանված են:
©Copyright ArmChelsea.Com - 2014/15