Գլխավոր էջ » 2012 » Հոկտեմբեր » 21 » Դի Մատտեո.««Շախտյորի» հետ դժվար է լինելու»

Դի Մատտեո.««Շախտյորի» հետ դժվար է լինելու»


55Լոնդոնի «Չելսիի» գլխավոր մարզիչ՝ Դի Մատտեոն, ով վերջին ժամանակներում «Չելսիի» հետ հիանալի պահեր է ապրում, խոստովանել է, որ իրենց մրցակիցը իրենց այնքանել հեշտ չի թվում:

««Շախտյորը» գերազանց ակումբ է: Նրանք ուղղակի իրենց նվիրվածությամբ կարող են խաղալ ցանկացածի դեմ: Նրանք ունեն հիանալի խաղացողներ, որոնք իրար հետ հիանալի են համագործակցում:

Օրինակ՝ Վիլյանը կարող է ցանկացած պահի, իրենց թիմի առաջատար Հենրիկ Մխիթարյանին դուրս բերել դարպասի դիմաց մեն-մենակ: Նույն կերպ էլ Մխիթարյանը կարող է իր ճիշտ մտածելու շնորհիվ, Լուիս Ադրիանոին դուրս բերել լավ դիրք: Պետք է ուշադիր լինենք հատկապես՝ Վիլյանի, Տեյշերաի, Ադրիանոի և իհարկե՝ Մխիթարյանի հետ:

Առանձնացրեցի Մխիթարյանին, քանի որ նա հիմա գերազանց մարզավիճակում է:»-Դի Մատտեոի խոսքերն է մեջբերում «Չելսիի» պաշտոնական կայքը:

Դի Մատտեոի հարցազրույցը թարկմանված և մի փոքր կրճատված, իր այցելուներին ինչպես միշտ ներկայացնում է՝ ArmChelsea.Com-ը:

  Տարածել լուրը`


Դուք պետք է գրանցվեք ու մուտք գործեք համակարգ մեկնաբանություն թողնելու համար
[ Գրանցվել | Մուտք ]

Բոլոր իրավունքները պաշտպանված են:
©Copyright ArmChelsea.Com - 2014/15