Գլխավոր էջ » 2012 » Հոկտեմբեր » 16 » Դի Մատտեո. «Միկելը Սթեմֆորդ Բրիջի «թաքնված» հերոսն է»

Դի Մատտեո. «Միկելը Սթեմֆորդ Բրիջի «թաքնված» հերոսն է»


 «Չելսիի» գլխավոր մարզիչ Ռոբերտո Դի Մատտեոն ասել է, որ Միկելը Սթեմֆորդ Բրիջի թաքնված հերոսն է:

«Չնայած, որ Միկելը  այս մրցաշրջանը մի փոքր անհաջող մեկնարկեց, այնուամենայնիվ ես գտնում եմ, որ նրան թերագնահատում են: Ես չգիտեմ, թե ինչու են երկրպագուները թերագնահատում Միկելին: 
 
Մեր մարզչական շտաբը շատ բարձր է գնահատում Միկելի աշխատանքը: Նա խաղում է այն դիրքում, որտեղ դու փոքր ինչ թաքնված ես: Մի քանի տարի Միկելը 
«Չելսիում» է խաղացել: նա շատ կարևոր դեր ունեցավ անցած մրցաշրջանի վերջնամասում: Այս մրցաշրջանում  նա գտնվում է լավ մարզավիճակում:» 
 
Իտալացի մասնագետը գտնում է, որ Միկելը թիմի հարձակման ժամանակ փոքր ինչ թաքնված է երևում, չնայած, որ Միկելի կատարած աշխատանքը իրականում շատ մեծ օգուտ է բերում թիմին:
«Մենք բոլորս էլ սխալներ ենք թույլ տալիս, և ես կարծում եմ, որ նա թիմում արժանի գնահատական է ստանում»- ասել է  Դի Մատտեոն:

  Տարածել լուրը`


Դուք պետք է գրանցվեք ու մուտք գործեք համակարգ մեկնաբանություն թողնելու համար
[ Գրանցվել | Մուտք ]

Բոլոր իրավունքները պաշտպանված են:
©Copyright ArmChelsea.Com - 2014/15