Գլխավոր էջ » 2012 » Հուլիս » 4 » Դի Մատտեո.«Հարձակվողի կարիք չունենք»

Դի Մատտեո.«Հարձակվողի կարիք չունենք»


3Լոնդոնի «Չելսիի» գլխավոր մարզիչ Ռոբերտո Դի Մատտեոն ասել է, որ ինքը Դռոգբայի հեռանալու առթիվ ոչ մի կերպ չի անհանգստանում:

«Իհարկե, առանջ 2 կարծիքի Դռոգբան մեր լեգենդներից է, նա եղել է մեր հարձակման գծի առաջատարը 2011/12 թվականներին, բայց դա չի նշանակում, որ Տորրեսն է վատը եղել: 

Իրականում Տորրեսը նույնիսկ այն ժամանակ, երբ գոլեր չէր խփում, շատ մեծ գործ էր անում «Չելսիի» համար և ես Դռոգբայի հեռանալուց հետո, չեմ էլ մտածում նոր հարձակվողի մասին: Տորրեսը լիովին պատրաստ է նոր մրցաշրջանում գոլեր խփելու և «Չեկսիին» տիտղոսներ նվիրելու, իսկ Տորրեսի վնասվածքների դեպքում կամ Տորրեսին հանգիստ տալու ժամանակ, մենք ունենք հիանալի երիտասարդ տարբերակ' Ռոմեու Լուկակուն:»

Իսկ այն հարցին, թե ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում, «Չելսին» ում է փորձելու ձեռք բերել Դի Մատտեոն պատասխանել է.«Առայժմ չեմ խոսի ոչ ոքի մասին: Կան տարբերակներ որոնք քննարկում եմ, բայց չեմ բարձրաձայնի, քանի որ ֆուտբոլիստի անունը տալուց հետո, նրա տրանսֆերային արժեքը հասնում է աստղաբաշխական գումարների:»-ասել է Դի Մատտեոն:

  Տարածել լուրը`


Դուք պետք է գրանցվեք ու մուտք գործեք համակարգ մեկնաբանություն թողնելու համար
[ Գրանցվել | Մուտք ]

Բոլոր իրավունքները պաշտպանված են:
©Copyright ArmChelsea.Com - 2014/15