Գլխավոր էջ » 2012 » Ապրիլ » 21 » ԴԻ ՄԱՏՏԵՈ. «ԴՐՈԳԲԱՆ» ԼԵԳԵՆԴ Է

ԴԻ ՄԱՏՏԵՈ. «ԴՐՈԳԲԱՆ» ԼԵԳԵՆԴ Է


«Չելսիի» գլխավոր մարզչի պաշտոնակատար Ռոբերտո դի Մատտեոն կարծում է, որ հարձակվող Դիդյե Դրոգբան կարող է ևս մի քանի տարի խաղալ բարձր մակարդակով:

Հիշեցնենք, որ առաջիկա ամռանն ավարտվում է իվուարցու պայմանագիրը լոնդոնյան ակումբի հետ: Ընդ որում, կողմերը դեռ չեն կարողանում նոր պայմանագիր ստորագրել:

«Դիդյեն կարևոր խաղացող է և նա, անկասկած, կարող է «Չելսիում» կամ մեկ այլ ակումբում խաղալ նաև հաջորդ մրցաշրջանում: Նա կարող է երկու տարի խաղալ այս մակարդակով: Նա կլինի «Չելսիում» թե կտեղափոխվի այլ ակումբ, չգիտեմ: Նա «Չելսիի» պատմության մի մասն է, իչպես շատ այլ ֆուտբոլիստներ և այդպես կլինի հավերժ: Բայց վերջնական որոշում կկայացնի ղեկավարությունը»,- ընդգծել է իտալացին:

  Տարածել լուրը`


Դուք պետք է գրանցվեք ու մուտք գործեք համակարգ մեկնաբանություն թողնելու համար
[ Գրանցվել | Մուտք ]

Բոլոր իրավունքները պաշտպանված են:
©Copyright ArmChelsea.Com - 2014/15