Գլխավոր էջ » 2012 » Օգոստոս » 6 » Դի Մատտեո. «Չենք շտապում աջ պաշտպան գնելու հարցում»

Դի Մատտեո. «Չենք շտապում աջ պաշտպան գնելու հարցում»


«Չելսիի» գլխավոր մարզիչ Ռոբերտո Դի Մատտեոն ասել է, որ իր ակումբը ցանկանում է աջ պաշտպան գնել, սակայն չի շտապում այդ հարցում, հայտնում է westlondonsport.com-ը:

Ակումբում կան մի քանի խաղացողներ, որոնք կարող են զբաղեցնել այդ դիրքը, սակայն իտալացի մասնագետը ցանկանում է համոզվել, որ նրանք համապատասխանում են «Չելսիի» մակարդակին: Մինչև հիմա ակումբը հետաքրքրվում է Մայկոնով, Վան Դեր Վիլով և Ասպիլիկուետայով:

«Ամեն ինչ կախված կլինի ֆուտբոլիստների հնարավորություններից: Ներկա պահին ես գոհ եմ ակումբի կազմից: Մենք ունենք Պաուլո Ֆերեիրա, ով նախորդ մրցաշրջանում հաջող կերպով ապահովագրեց Իվանովիչին և Բոսինգվային:

Բացի այդ մենք ունենք նաև երիտասարդ Սեմ Հատչիսոնին: Այնպես որ մենք չենք անհանգստանում պաշտպանության աջ եզիր համար:»-ասել է Դի Մատտեոն:

  Տարածել լուրը`


Դուք պետք է գրանցվեք ու մուտք գործեք համակարգ մեկնաբանություն թողնելու համար
[ Գրանցվել | Մուտք ]

Բոլոր իրավունքները պաշտպանված են:
©Copyright ArmChelsea.Com - 2014/15