Գլխավոր էջ » 2012 » Նոյեմբեր » 17 » Դի Մատտեո. «Ցանկացած մարզիչ կցանկանար իր թիմում տեսնել Ֆալկաոյին»

Դի Մատտեո. «Ցանկացած մարզիչ կցանկանար իր թիմում տեսնել Ֆալկաոյին»


Լոնդոնի «Չելսիի» գլխավոր մարզիչ Ռոբերտո Դի Մատտեոն խոստովանել է, որ ցանկացած մարզիչ կցանկանար իր թիմի կազմում ունենալ Ռադամել Ֆալկաոյի նման ֆուտբոլիստ, հայտնում է itv.com-ը:

«Հնարավոր է, որ հունվարին մեզ կազմի ուժեղացում հարկավոր լինի, բայց հիմա դեռ վաղ է խոսել տրանսֆերների մասին: Եթե դուք ինձ հարցնում եք Ֆալկաոյի մասին, ապա ես կասեմ, որ յուրաքանչյուր մարզիչ կցանկանար իր թիմի կազմում այդպիսի հարձակվող ունենալ: Հավանաբար, նա աշխարհի լավագույն հարձակվողներից մեկն է: Նրա վիճակագրությունները հիացնում են:» - ասել է Դի Մատտեոն:

  Տարածել լուրը`


Դուք պետք է գրանցվեք ու մուտք գործեք համակարգ մեկնաբանություն թողնելու համար
[ Գրանցվել | Մուտք ]

Բոլոր իրավունքները պաշտպանված են:
©Copyright ArmChelsea.Com - 2014/15