Գլխավոր էջ » 2012 » Օգոստոս » 20 » Դի Մատտեո.«Ազարը դիտարժան խաղ ցուցադրեց»

Դի Մատտեո.«Ազարը դիտարժան խաղ ցուցադրեց»


55«Չելսիի» գլխավոր մարզիչ՝ Ռոբերտո Դի Մատտեոն ասել է, որ Էդեն Ազարը դիտարժան խաղ է ցուցադրել, և նրա ցուցադրած խաղը հաճելի էր դիտել:

«Ազարը դիտարժան խաղ ցուցադրեց: Նա ցույց տվեց այն ամենը, ինչին ընդունակ էր. հաճելի էր հետևել նրա խաղին: Նրանից անընդհատ վտանգ էր գալիս, և շատ դժվար էր կասեցնել նրան: Մրցակիցը մի կերպ էր կարողանում դիմադրել Ազարին: 

Ազարը շատ լավ համագործակցեց իր նոր խաղընկերների հետ, հատկապես Մատաի հետ, նրանք հիանալի զույգ էին, դա այն էր, ինչ մենք սպասում էինք նրանից: Նա հիանալի տեխնիկայի է տիրապետում, մեծ արագություն ունի, կարողանում է թիկունքով խաղալ դեպի մրցակցի դարպասը: Մի խոսքով, նա շատ բան կարող է տալ մեր թիմին»-Դի Մատեոյի խոսքերն է մեջբերել BBC-ին:

  Տարածել լուրը`


Դուք պետք է գրանցվեք ու մուտք գործեք համակարգ մեկնաբանություն թողնելու համար
[ Գրանցվել | Մուտք ]

Բոլոր իրավունքները պաշտպանված են:
©Copyright ArmChelsea.Com - 2014/15