Գլխավոր էջ » 2012 » Հուլիս » 22 » Դի Մատտեո. «Ազարն ու Մարինը կարող են միայնակ շրջանցել մրցակցին»

Դի Մատտեո. «Ազարն ու Մարինը կարող են միայնակ շրջանցել մրցակցին»


Ռոբերտո Դի Մատտեոն խոսել է Թիմի նորեկներ Էդեն Ազարի և Մարկո Մարինի ուժեղ կողմերի մասին: Նա նաև խոսել է կայանալիք ընկերական խաղերի մասին:

«Մեր խնդիրը կայանում է նրանում, որ նորեկները հարմարվեն այն թիմին, որը մենք ստեղծեցինք անցած մրցաշրջանում:

Չեմ կարծում, որ մեզ շատ լուրջ փոփոխություններ են պետք, պետք են ուղղումներ: Անցած մրցաշրջանի ավարտը մեզ համար հաջող էր, և հենց դրանից մենք պետք է ոգևորվենք:

Մեր նորեկները տեխնիկապես շնորհալի ֆուտբոլիստներ են: Նրանք լավ դրիբլինգ ունեն, և կարողանում են մեն-մենակ շրջանցել մրցակցին: Դա մեզ թույլ կտա հարձակման մեջ փոփոխություններ մտցնել: Անցած մրցաշրջանում մեզ հենց դա էր պակասում:

Երբ հանդիպում ես «ՊՍԺ»-ի և «Միլանի» նման ակումբների, թեկուզ ընկերական խաղերում, հեղինակության հարց է առաջանում: Դրա պատճառով խաղի հետաքրքրությունը և դիտարժանությունը ավելի շատ կլինի, քան մեր առաջին խաղում:

Իհարկե, մեզ պետք է մեծ ուշադրություն դարձնել «ՊՍԺ»-ի վրա, այդ ակումբը այս տարի կմասնակցի Չեմպիոնների Լիգային, և արդեն հասցրել է պայմանագրեր կնքել մի քանի հիանալի ֆուտբոլիստնեի հետ:

Լավ կլինի հանդիպել Կառլո Անչելոտտիի հետ: Երբ ես հանդես էի գալիս Իտալիայի ազգային հավաքականում, նա գլխավոր մարզչի օգնականն էր: Ես Կառլոի հետ ծանոթ եմ շատ վաղուց:

ՄԼՍ Լիգայի հավաքականի դեմ խաղալը նույնպես հետաքրքրիր կլինի, քանի որ նրանց շարքերում կան շատ հիանալի ֆուտբոլիստներ:»-Դի Մատտեոին մեջբերում է «Չելսիի» պաշտոնական կայքը:

  Տարածել լուրը`


Դուք պետք է գրանցվեք ու մուտք գործեք համակարգ մեկնաբանություն թողնելու համար
[ Գրանցվել | Մուտք ]

Բոլոր իրավունքները պաշտպանված են:
©Copyright ArmChelsea.Com - 2014/15