Գլխավոր էջ » 2012 » Ապրիլ » 24 » Դի Մատեո. Թերին կդիմադրի Մեսիին

Դի Մատեո. Թերին կդիմադրի Մեսիին


Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակչի՝ «Բարսելոնայի» հետ պատասխան խաղից առաջ Լոնդոնի «Չելսիի» գլխավոր մարզիչ Ռոբերտո Դի Մատեոն հայտարարել է, որ իր թիմի համար շատ դժվար կլինի 90 րոպե դիմադրել կատալոնական ակումբին:

«Կարծում եմ՝ պետք է ապավինենք հակագրոհների մարտավարությանը: Եթե միայն մտածենք պաշտպանության մասին, կարող ենք մի քանի գոլ բաց թողել կարճ ժամանակահատվածում: Տակտիկական, տեխնիկական եւ ֆիզիակական որակներից բացի, այսօր շատ կարեւոր է նաեւ հաջողության գործոնը: Մենք հասել ենք կիսաեզրափակիչ, կարող ենք դուրս գալ նաեւ եզրափակիչ: Եթե Թերին դիմադրի Մեսիին, մենք կհաղթենք: «Ռեալը» ցույց տվեց, թե ինչպես պետք է հաղթել «Բարսելոնային», չնայած նրան, որ կատալոնացիներն ամբողջ հանդիպման ընթացքում գնդակն իրենց մոտ են պահում»

  Տարածել լուրը`


Դուք պետք է գրանցվեք ու մուտք գործեք համակարգ մեկնաբանություն թողնելու համար
[ Գրանցվել | Մուտք ]

Բոլոր իրավունքները պաշտպանված են:
©Copyright ArmChelsea.Com - 2014/15