Գլխավոր էջ » 2012 » Մարտ » 7 » Դի Մատեո. Պետք է առավելագույնը ստանանք մեր ֆուտբոլիստներից
Դի Մատեո. Պետք է առավելագույնը ստանանք մեր ֆուտբոլիստներից

«Բիրմինհեմի» նկատմամբ տոնած հաղթանակից հետո (2:0) «Չելսիի» գլխավոր մարզչի ժամանակավոր պաշտոնակատար Ռոբերտո Դի Մատեոն մեկնաբանել է հանդիպումը:
Իտալացի մասնագետը մեկնարկային կազմում չէր ընդգրկել Ֆրենկ Լեմպարդին, Դիդիե Դրոգբային, Մայքլ Էսիենին և Դանիել Ստարիջին:
«Նման որոշում կայացնելը որևէ կապ չուներ քաջության հետ: Բոլոր այդ խաղացողները գիտեն, թե որն է մեր ընդհանուր նպատակը: Նրանք մեծ խաղացողներ են:
Մենք շաբաթ օրը նորից խաղ ունենք և պետք է առավելագույնը ստանանք մեր ֆուտբոլիստներից»,-Դի Մատեոյի խոսքերն է մեջբերում Sky Sports-ը:
Տարածել լուրը`