Գլխավոր էջ » 2012 » Մայիս » 3 » Դի Մատեո. Մրցաշարային աղյուսակում մեր տեղը հասկանալի է

Դի Մատեո. Մրցաշարային աղյուսակում մեր տեղը հասկանալի է


Ռոբերտո Դի Մատեոն խոսել է երեկ երեկոյան կայացած "Նյուքասլ"-ի հետ հանդիպման մասին, որում ի դեպ "Չելսին" պարտվեց:

-Առաջին կեսում մենք չկարողացանք մեծ տեմ պահել, որպեսզի տիրեինք նախաձեռնությանը:Իսկ երկրորդ կեսը համեմատաբար ավելի լավ էր:Մենք "Նյուքասլ"-ին սեղմեցինք իր իսկ կիսադաշտում, ստեղծեցինք մի քանի գոլային պահեր, բայց այդ երեկո նրանք ավելի լավն էին:Հյուրերը շատ լավ հակագրոհում էին, և դրանցից երկուսը կարողացան ավարտել գոլով:
Մեր խաղացոցներին շատ դժվար էր, նրանք հոգնած էին:Դա 6-րդ խաղն էր 17 օրվա ընթացքում:Անհնարին է, որ 10 ֆուտբոլիստներ դուրս գան խաղադաշտ ամեն խաղում:
Մենք շատ լավ թիմ ունենք, տղաները արեցին ամեն ինչ:Իհարկե մենք դիմել էինք ռոտացիայի:Եվ նաև չպետք է մոռանալ, որ շաբաթ օրը մեզ սպասվում է ծանր խաղ, Անգլիայի գավաթի շրջանակներում մենք խաղալու ենք Լիվերպուլի դեմ:
Չորեքշաբթի օրվա խաղը բարդացրեց մեր վիճակը ՊԼ-ում:Եվ ընդհանրապես  մրցաշրջանը մեր համար բարդ ստացվեց:Մենք կորցրել ենք շատ միավորներ ամբոցջ տարվա ընթացքում, այդ իսկ պատճառով գտնվում ենք 6-րդ հորիզոնականում:Բայց միևնույն է, մենք շարունակելու ենք պայքարել մինչև վերջ,-մարզչի խոսքերն է մեջ բերում Չելսիի պաշտոնական կայքը:


  Տարածել լուրը`


Դուք պետք է գրանցվեք ու մուտք գործեք համակարգ մեկնաբանություն թողնելու համար
[ Գրանցվել | Մուտք ]

Բոլոր իրավունքները պաշտպանված են:
©Copyright ArmChelsea.Com - 2014/15