Գլխավոր էջ » 2012 » Մարտ » 27 » Դի Մատեո. Միևնույն է, թե ով է գնդակ խփում

Դի Մատեո. Միևնույն է, թե ով է գնդակ խփում


Լոնդոնի «Չելսիի» իտալացի գլխավոր մարզիչ Ռոբերտո դի Մատեոն լավատեսորեն է տրամադրված «Բենֆիկայի» հետ կայանալիք Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակչի մրցավեճից առաջ: 
«Ես նախկինի նման «Չելսիին» համարում եմ բարձր կարգ ունեցող թիմ: 1/8-րդ եզրափակիչի առաջինում խաղում մենք բավական շատ գոլեր բաց թողեցինք «Նապոլիից»: Այժմ մեր խնդիրը մրցակցի դաշտում գոլ խփելը ու սեփական դարպասն անառիկ պահելն է: Այս դեպքում պատասխան խաղում ավելի հանգիստ կլինի: «Բենֆիկան» բավական ինտեսիվ է գործում, հաճախակի պրեսինգի է դիմում: Ես նրա մասնակցությամբ մի շարք խաղեր եմ դիտել Եվրոպայում ու ներքին առաջնությունում: 

«Բենֆիկան» Օսկար Կարդոսոյի, Պաբլո Այմարի, Նիկոլաս Գայտանի, Բրունո Սեզարի ու Ռոդրիգոյի նման հիանալի խաղացողներ ունի:

Մենք աստիճանաբար ուժեղանում ենք, խփում ենք ավելի շատ գոլեր հյուրընկալվելիս: Կփորձենք շարունակել այդ գործընթացը, որ ավելի լավ դիրքում հայտնվենք «Ստեմֆորդ Բրիջի» խաղից առաջ: Մեր թիմը լավ մարզավիճակում է: Պաշտպանությունում խաղը լավացել է: Հարձակվողները չեն խփում, բայց ինձ համար միևնույն է, թե ով է խփում գնդակին, միայն թե այն հայտնվի դարպասում: Ես հավատում եմ այս թիմին, այս խաղացողներին: Նրանք ապացուցում են, որ նրանց հետ դեռ ամեն ինչ կարգին է: Չէ որ, մենք դուրս ենք եկել Անգլիայի գավաթի կիսաեզրափակիչ ու Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչ»,- դի Մատեոյի խոսքերը մեջբերել է ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքը:

  Տարածել լուրը`


Դուք պետք է գրանցվեք ու մուտք գործեք համակարգ մեկնաբանություն թողնելու համար
[ Գրանցվել | Մուտք ]

Բոլոր իրավունքները պաշտպանված են:
©Copyright ArmChelsea.Com - 2014/15