Գլխավոր էջ » 2012 » Մարտ » 6 » Դի Մատեո. Մենք պետք է ամեն ինչի պատրաստ լինենք

Դի Մատեո. Մենք պետք է ամեն ինչի պատրաստ լինենք


«Չելսիի» գլխավոր մարզիչ Ռոբերտո Դի Մատեոն իր կարծիքն է հայտնել Անգլիայի գավաթի շրջանակներում «Բիրմինհեմի» հետ կայանալիք հանդիպման վերաբերյալ:

«Ես լավ մտքեր ունեմ կազմի վերաբերյալ, - ասել է Դի Մատեոն ակումբի պաշտոնական կայքին տված հարցազրույցի ժամանակ, - սակայն դեռ հնարավոր են փոփոխություններ մեկ կամ երկու դիրքերում:

Ինչ վերաբերում է վնասվածքներին, կարող եմ ասել, որ Ժոզե Բոսինգվան և Ռոս Տերնբուլը դեռ չեն վերադարձել շարք: Մենք դեռ պետք է պարզենք Էշլի Քոուլի պատրաստվածության աստիճանը:

«Բիրմինհեմը» հեշտ մրցակիցներից չէ: Թիմը հիանալի պաշտպանվում է` չթողնելով բաց տարածություն: Ես գիտեմ` ինչպես են խաղում Չեմպիոնշիփում, այնպես որ մեզ բարդ հանդիպում է սպասվում: Մենք պետք է պատրաստ լինենք պայքարել մրցակցի երկար փոխանցումների դեմ: Մենք արդեն գիտենք, թե որքան դժվար է խաղալ այդ թիմի հետ, քանի որ «Ստեմֆորդ Բրիջում» կայացած հանդիպումը բոլորովին վերջերս էր: Մենք պետք է պատրաստ լինենք ամեն ինչի:

Մեր գլխավոր նպատակն է նայել առաջ և լավ արդյունքներ գրանցել առաջնությունում, Չեմպիոնների լիգայում և Անգլիայի գավաթում, որպեսզի կարողանանք ավելի հաջող ավարտել մրցաշրջանը»: 

  Տարածել լուրը`


Դուք պետք է գրանցվեք ու մուտք գործեք համակարգ մեկնաբանություն թողնելու համար
[ Գրանցվել | Մուտք ]

Բոլոր իրավունքները պաշտպանված են:
©Copyright ArmChelsea.Com - 2014/15