Գլխավոր էջ » 2012 » Ապրիլ » 14 » Դի Մատեո. Մենք լավ մարզավիճակում ենք

Դի Մատեո. Մենք լավ մարզավիճակում ենք


Թեկուզ Չելսին կանցկացնի երկու կիսաեզրափակիչ չորս օրվա ընթացքում, այնուամենայնիվ ես կփորձեմ անել այնպես, որ   Բարսելոնայի համար հեշտ չլինի, նույնիսկ կիրակի օրը «կապույտների» դեպի «Ուեմբլի» այցից հետո»,-ասել է Դի Մատեոն: 

Կազմը.

Մարզիչը հետևել է Էշլի Քոուլի մարզումներին վերջին երկու օրերի ընթացքում, եւ կարծես նա պատրաստ է "Տոտենհեմ"-ի դեմ խաղին:
Ջոն Թերրին նույնպես մարզվել է այս օրերին թիմի հետ: Նրա կողերը բուժելու համար, նա առաջիկա 3 խաղին չի կարողանա մասնակցել:
Օրիոլ Ռոմեուն հիվանդ է, Ռայան Բերտրանը վնասվածք ունի, իսկ Բրանիսլավ Իվանովիչը որակազրկվել է:
«Տոտենհեմ»-ը հաղորդում է, որ երկու կենտրոնական պաշտպան Յունես Քաբուլը եւ Մայքլ Դոուսոնը, եւ կիսապաշտպան Նիկո Կռանչառն ու Տոմ Հադելսթոունը չեն խաղա վնասվածքների պատճառվ: Բայց կազմ է վերադարձել Սքոթ Պարկերը:

"Տոտենհեմ"-ի հետ հանդիպումների մասին.

Վերջին հանդիպումներոմ թիմերը խաղացին ոչ-ոքի 1-1 «Ուայթ Հարթ Լեյն»-ում եւ 0-0 «Սթեմֆորդ»-ում: Սակայն "Չելսին" վերջին շաբաթների ընթացքում ավելի լավ է խաղում, քան սկզբնամասում, իսկ «Տոտենհեմ է, ընդհակառակը:
«Մենք լավ վիճակում է, եւ ֆուտբոլիստները հավատում են իրենց ուժերին», - ասել է Դի Մատեոն:
«Այս պահին իմ ուշադրությունը կենտրոնացած է այս կիրակնօրյա խաղում: Մտածում եմ, թե ինչ կազմ ընտրել հնարավոր հաղթանակի համար»:
«Մենք սպասում ենք հանդիպմանը, եւ կարծում եմ, դա կլինի մի մեծ խաղ: Ամեն անգամ, երբ խաղում ես "Ուեմբլի"-ում, սպասում ես մի հոյակապ շոուի, քանի որ դա հոյակապ մարզադաշտ է»:
«Մենք ունենք երկու տարբերակ գավաթ նվաճելու համար, եւ մենք կփորձենք նվաճել երկուսն էլ:Մենք լրջորեն աշխատում էնք այդ ուղղությամբ:Մենք պատրաստ ենք ընդունել մարտահրավերը»:
Դի Մատեոն ունի գաղտնի զենք, և դա Դիդիե Դրոգբան է, որն այս խաղադաշտում ունի տպավորիչ արդյունք (6 գոլ):Սակայն Իտալացին կարծում է, որ «կաչաղակներ»-ին հաղթելւ համար պետք է շատ ավելի տպավորիչ զինանոց:
«Ինչ կազմ էլ ես ընտրեմ այս խաղի համար, մենք պետք է ցուցադրենք թիմային խաղ:Մեկ խաղացողը չի կարող հաղթել ճակատամարտը: Բայց հիմա թիմը բարոյահոգեբանական լավ վիճակում է, և բոլորը ցանկանում են խաղալ»:


  Տարածել լուրը`


Դուք պետք է գրանցվեք ու մուտք գործեք համակարգ մեկնաբանություն թողնելու համար
[ Գրանցվել | Մուտք ]

Բոլոր իրավունքները պաշտպանված են:
©Copyright ArmChelsea.Com - 2014/15