Գլխավոր էջ » 2012 » Ապրիլ » 6 » Դի մատեո. Կխորհրդակցեմ Հիդինգի և Կեյրուշի հետ

Դի մատեո. Կխորհրդակցեմ Հիդինգի և Կեյրուշի հետ


«Չելսիի» գլխավոր մարզիչ Ռոբերտո դի Մատեոն Չեմպիոնների Լիգա շրջանակներում կայանալիք «Բարսելոնայի» դեմ խաղից առաջ կխորհրդակցի «Չելսիի» նախկին գլխավոր մարզիչ Գուս Հիդինկի և «Մանչեսթեր Յունայթեդի» ներկայիս գլխավոր մարզիչ Սըր Ալեքս ֆերգյուսոնի նախկին օգնական Կառլուշ Կեյրուշի հետ, այդ մասին տեղեկացնում է The Daily Mail-ը:

Հիշեցնենք, որ Հիդինկն այժմ գլխավորում է Մախաչկալայի «Անժին», իսկ Կեյրուշի մոտ մեկ տարի է, ինչ Իրանի ազգային հավաքականն է մարզում:

Ըստ աղբյուրի` Հիդինկը երեք տարի առաջ, երբ գլխավորում էր լոնդոնյան ակումբը, շատ մոտ էր հաղթելու «Բարսելոնային», սակայն նորվեգացի մրցավար Տոմ Հենինգ Օվրեբոյի անհասկանալի որոշումների պատճառով հաղթեցին կատալոնացիները: Իսկ ինչ վերաբերում է Կեյրուշին, ապա պորտուգալացին «Մանչեսթեր Յունայթեդում» գլխավոր մարզչի օգնական աշխատելու տարիներին հաջողվեց մեկ անգամ` 2007-08 մրցաշրջանում դուրս թողնել «Բարսելոնային» կիսաեզրափակիչ փուլում:


  Տարածել լուրը`


Դուք պետք է գրանցվեք ու մուտք գործեք համակարգ մեկնաբանություն թողնելու համար
[ Գրանցվել | Մուտք ]

Բոլոր իրավունքները պաշտպանված են:
©Copyright ArmChelsea.Com - 2014/15