Գլխավոր էջ » 2012 » Ապրիլ » 5 » Դի Մատեո. Բարսելոնան ֆավորիտ Է

Դի Մատեո. Բարսելոնան ֆավորիտ Է


Չելսիի» գլխավոր մարզչի պաշտոնակատար Ռոբերտո Դի  Մատեոն քառորդ եզրափակչի պատասխան խաղում «Բենֆիկայի» (2:1) հետ հաղթական հանդիպումից հետո ասել է հետեւյալը.

«Առաջին խաղում 1:0 հաշվով տարած հաղթանակից հետո մենք հաջորդ փուլ դուրս գալու մի քանի տարբերակներ ունեինք: Մենք մրցակցին հասկացնել էինք տվել, որ նա կարող է գալ այստեղ ու հաղթել: Մենք չէինք պատրաստվում ողջ կազմով նետվել առաջ, սակայն բավականաչափ պահեր ունեցանք երկրորդ կեսում:

Մենք ուրախ ենք հայտնվել կիսաեզրափակչում: Հասկանում էինք, որ մեզ դիմակայելու է ուժեղ մրցակից, ու այսօր այդպես էլ եղավ: Պորտուգալացիները շատ լավ թիմ ունեն, ինչը նրանք ցույց տվեցին այս խաղում: Մեզ չէր բավականացնում երկրորդ գոլը: 1:0 հաշվից հետո «Բենֆիկան» շանս ունեցավ, իսկ մենք փչացրինք մի քանի պահեր:

Շաբաթ օրը մենք խաղալու ենք «Ուիգանի» հետ ու պետք է ամբողջությամբ կենտրոնանանք այդ հանդիպման վրա: 

Կիսաեզրափակիչում մեզ սպասող «Բարսելոնան» աշխարհի ուժեղագույն թիմերից է, եթե ոչ ամենաուժեղը: Նրանք իրոք մեծ խաղացողներ ունեն: Կատալոնացիները կլինեն ֆավորիտը, բայց մենք հավատում ենք մեր ուժերին: Պետք է մեր առավելագույն հնարավորություններով հանդես գանք ու այդ դեպքում կունենանք հնարավորություն»:

  Տարածել լուրը`


Դուք պետք է գրանցվեք ու մուտք գործեք համակարգ մեկնաբանություն թողնելու համար
[ Գրանցվել | Մուտք ]

Բոլոր իրավունքները պաշտպանված են:
©Copyright ArmChelsea.Com - 2014/15