Գլխավոր էջ » 2012 » Մարտ » 22 » Դի Մատեո. 11 մետրանոցը փոխեց խաղի ընթացքը

Դի Մատեո. 11 մետրանոցը փոխեց խաղի ընթացքը


«Չելսիի» գլխավոր մարզիչ Ռոբերտո Դի Մատեոն «Մանչեսթեր Սիթիից» կրած պարտությունից հետո (1:2) կասկածի տակ է դրել 11 մետրանոց նշանակելու մրցավարի որոշումը' պնդելով, որ դա փոխեց խաղի ընթացքը:

«Դա ինչ-որ տեղ դաժան էր: Իհարկե, ձեռքով խաղ կար, բայց ես չեմ կարծում, որ Էսյենը կարող էր անհետանալ, նա շատ մոտ էր գնդակին: Մենք ուժեղ պայքար էինք մղում և արժանի էինք գոնե մեկ միավորի:

Լավ էինք պաշտպանվում, բայց 11 մետրանոցը ոգևորեց նրանց, տվեց այն փոքրիկ հույսը, որի կարիքը զգում էին:

Ինչ վերաբերում է Տորեսին, կարծում եմ, որ նա ջանք չխնայեց: Լավ նշան է, որ նա չէր ցանկանում փոխարինվել»,-Դի Մատեոյի խոսքերն է մեջբերում Sky Sports-ը:



  Տարածել լուրը`


Դուք պետք է գրանցվեք ու մուտք գործեք համակարգ մեկնաբանություն թողնելու համար
[ Գրանցվել | Մուտք ]

Բոլոր իրավունքները պաշտպանված են:
©Copyright ArmChelsea.Com - 2014/15