Գլխավոր էջ » 2012 » Դեկտեմբեր » 15 » Դել Բոսկե.«Վստահում եմ, թե Տորրեսին, թե Վիլլիային»

Դել Բոսկե.«Վստահում եմ, թե Տորրեսին, թե Վիլլիային»


55Իսպանիայի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ՝ Վիսենտե Դել Բոսկեն, խոսել է իր հավաքականի 2 առաջատար հարձակվողների՝ Վիլլիայի և Տորրեսի մասին:

«Նրանք երկուսն էլ ուղղակի ֆանտաստիկ խաղացողներ են: Ինձ համար զարմանալի է այն, որ Վիլլիան առայժմ չի կարողանում իր թիմում մշտական տեղ ձեռք բերել: Նա իրոք լավ խաղացող է:

Իսկ Տորրեսը, իրոք հիմա արդարացիորեն «Չելսիի» մեկնարկային կազմի խաղացող է: Գործնկերս՝ Ռաֆան, կարծես նրան իրոք ետ է բերել ֆուտբոլային աշխարհ: Նա խաղը հաճույք է պատճառում, նա հիմա Լոնդոնցիների առաջատարներից է:

Ձեզ կարող եմ հաստատ ասել, ես նրանց վստահում եմ, չեմ ուզում, որ ինչվոր մեկը մտածի, թե ես Տորրեսին կամ Վիլլիային չեմ վստահում: Եթե նրանց չվստահեի, նրանք չեին ընդգրկվի Աշխարհի լավագույն հավաքականի կազմում:»-ասել է Բոսկեն:

  Տարածել լուրը`


Դուք պետք է գրանցվեք ու մուտք գործեք համակարգ մեկնաբանություն թողնելու համար
[ Գրանցվել | Մուտք ]

Բոլոր իրավունքները պաշտպանված են:
©Copyright ArmChelsea.Com - 2014/15