Գլխավոր էջ » 2012 » Մայիս » 9 » Դել Բոսկե. Ամենայն հավանականությամբ Տորրեսը կխաղա ԵՎՐՈ 2012-ում

Դել Բոսկե. Ամենայն հավանականությամբ Տորրեսը կխաղա ԵՎՐՈ 2012-ում


յյյյյԻսպանիայի գլխավոր մարզիչ Վիսենտե Դել Բոսկեն խոսել է այն մասին, որ Ֆեռնանդո Տորրեսը կարող է խաղալ Եվրո 2012-ին: 

Վիսենտե Դել Բոսկեն «Բարսելոնա»-«Չելսի» ՉԼ-ի պատասխան հանդիպման ժամանակ անձամբ ներկա է գտնվել, և նրան դուր չէր եկել, որ Տորրեսը մեկնարկային կազմում չէ և նա վերջնական որոշել էր, որ Տորրեսը չի մասնակցելու ԵՎՐՈ 2012-ին: Բայց երբ Տորրեսը գոլ է խփել Բոսկեն միանգամից որոշել է կտրուկ բաներ չանել, և ևս մի որոշ ժամանակ սպասել:

-«Ես ՉԼ-ի «Չելսի»-«Բարսելոնա» պատասխան հանդիպմանը անձամբ եմ գտնվել, ոչ միայն Տորրեսի համար, այլ այդ խաղը ինձ շատ էր հետարքրում: Երբ խաղից առաջ ես իմացա, որ Դի Մատտեոն Տորրեսին թողել է պահեստաինների նստարանին, շատ էի զայրացել և այդ զայրանալու ազդեցության տակ էլ որոշել էի, որ Տորրեսը այլևս շանս չունի խաղալու ԵՎՐՈ 2012-ին: Բայց երբ վերջին րոպեներին Տորրեսը մտավ դաշտ և իր գոլով վերջնականապես տրորեց Բարսային, ես կտրուկ փոխեցի կարծիքս և որոշեցի մի փոքր էլ համբերել: 

Ես հանուն Տորրեսի «Չելսի»-«ՔՊՌ» հանդիպմանը նույնպես ներկա գտնվեցի և Տորրեսը ինձ հիանալի մարզավիճակ ցույց տվեց: Եվ այն բանը, որ Դավիդ Վիլյան ուղղակի չի կարող լիովին ապաքինվել մինչև ԵՎՐՈ 2012-ը Տորրեսի շանսերը բարձրանում են խաղալու թիմում: Նույնիսկ եթե Վիլլիան ապաքինվի, նա չի կարող մասնակցել ողջ հանդիպմանը և դա մեզ ձեռք չի տալիս»-ասել է Բոսկեն:


  Տարածել լուրը`


Դուք պետք է գրանցվեք ու մուտք գործեք համակարգ մեկնաբանություն թողնելու համար
[ Գրանցվել | Մուտք ]

Բոլոր իրավունքները պաշտպանված են:
©Copyright ArmChelsea.Com - 2014/15