Գլխավոր էջ » 2012 » Հունիս » 8 » Դե Բրյունեն կուղևորվի Սաութհեմփթոն

Դե Բրյունեն կուղևորվի Սաութհեմփթոն


Լոնդոնի Չելսիի կիսապաշտպան Կեիվին Դե Բրյունեն հաջորդ մրցաշրջանում վարձակալական հիմունքներով հանդես կգա Սաութհեմփթոնում, տեղեկացնում է givemefootball.com-ը:

Չնայած որ վարձակալական բոլոր գործերն արված են, Դե Բրյունեն կգնա ուսումնամարզական հավաքների Չելսիի հետ, քանի որ լոնդոնցիներն ուզում են գնահատել իրենց նորեկի հնարավորությունները:

Սաութհեմփթոնի գլխավոր մարզիչ Նայջել Էդկինսն արդեն հետևել է բելգիացի կիսապաշտպանի խաղին, ինչը նրա մոտ հետաքրքրություն է առաջացրել: Հարկ է նշել, որ Սաութհեմփթոնն այս տարի հադես կգա Անգլիայի Պրեմիեր Լիգայում, իսկ դա ի օգուտ Դե Բրյունեին է, քանի որ երիտասարդ ֆուտբոլիստը պետք է հարմարվի անգլիական ֆուտբոլին:

  Տարածել լուրը`


Դուք պետք է գրանցվեք ու մուտք գործեք համակարգ մեկնաբանություն թողնելու համար
[ Գրանցվել | Մուտք ]

Բոլոր իրավունքները պաշտպանված են:
©Copyright ArmChelsea.Com - 2014/15