Գլխավոր էջ » 2012 » Մարտ » 27 » Դավիդ Լուիս. Երբեք անտարբեր չեմ եղել Բենֆիկայի նկատմամբ

Դավիդ Լուիս. Երբեք անտարբեր չեմ եղել Բենֆիկայի նկատմամբ


Լոնդոնի «Չելսիի» պաշտպան Դավիդ Լուիսը պատմել է այն մասին, թե ինչ ակնկալիքներ ունի պորտուգալական «Բենֆիկայի» հետ կայանալիք մրցավեճից:


Հիշեցնենք, որ բրազիլացին «Չելսի» է տեղափոխվել հենց Լիսաբոնի «Բենֆիկայից»: 


«Ես տեղափոխվեցի այլ առաջնություն, հայտնվեցի այլ միջավայրում, այլ երկրում և այդ պահից ի վեր դարձա ավելի իմաստուն և պատասխանատու: Ես շատ ուրախ եմ կրկին վերադառնալ այնտեղ, որտեղ իսկապես երջանիկ եմ եղել, բայց այժմ անցյալն էական դեր չի խաղում», - ասել է Լուիսը: 

«Երկրպագուները գիտեն «Բենֆիկայի» հանդեպ իմ տածած սիրո մասին: Ես երբեք անտարբեր չեմ եղել այդ ակումբի նկատմամբ, բայց ես պրոֆեսիոնալ եմ և ամեն ինչ կանեմ իմ ներկայիս թիմին օգնելու համար»:


«Սա կլինի երկու հիանալի թիմերի հանդիպում: Կհանդիպեմ վաղեմի ընկերներիս մինչ մեկնարկային սուլոցը, այնուհետև մեզնից յուրաքանչյուրը կկատարի իր պարտականությունները: Կարծում եմ` երկրպագուներն ինձ կողջունեն, իսկ խաղի մեկնարկից հետո ամեն ինչ կփոխվի, և նրանք կսատարեն իրենց թիմին: Նրանց համար «Բենֆիկայից» առավել կարևոր ոչինչ չկա, և դա նորմալ է»: 


  Տարածել լուրը`


Դուք պետք է գրանցվեք ու մուտք գործեք համակարգ մեկնաբանություն թողնելու համար
[ Գրանցվել | Մուտք ]

Բոլոր իրավունքները պաշտպանված են:
©Copyright ArmChelsea.Com - 2014/15