Գլխավոր էջ » 2012 » Մայիս » 24 » Դավիդ Լուիզը երազում է ներկայացնել իր երկիրը Օլիմպիական խաղերում

Դավիդ Լուիզը երազում է ներկայացնել իր երկիրը Օլիմպիական խաղերում


Չելսիի կենտրոնական պաշտպան Դավիդ Լուիզը երազում է ներկայացնել Բրազիլիայի ազգային հավաքականը 2012 թվականին կայանալիք Լոնդոնի Օլիմպիական Խաղերում, հայտնում է dailymail.co.uk-ը:

Լուիզը հույս ունի, որ Չելսին դեմ չի լինի իր մանկության երազանքի կատարմանը: Բրազիլացեների մարզիչ Մանո Մենեսը ցանկանում է, որ Լուիզը խաղա Օլիմպիադայում, քանի որ նա տարիքով համապատասխանում է դրան: 

«Կապույտները» հասկանում են, որ եթե նրանք բրազիլացուն թույլ տան մասնակցել Օլիմպիական խաղերին, ապա նա բաց կթողնի Ամերիկայում կայանալիք մինչմրցաշրջանային առաջնությունը: Այդ առաջնությունը սկսվելու է հուլիսի 18-ին և ավարտվելու է ամսի 28-ին, իսկ Բրազիլիայի ընտրանու առաջին խաղը կայանալու է հուլիսի 26-ին 

Չելսին կարող է որոշում կայացնել որ Դավիդ Լուիզը չմասնակցի այդ առաջնությանը և Բրազիլիայի հավաքականի հետ պատրաստվի Օլիմպիական խաղերին:

  Տարածել լուրը`


Դուք պետք է գրանցվեք ու մուտք գործեք համակարգ մեկնաբանություն թողնելու համար
[ Գրանցվել | Մուտք ]

Բոլոր իրավունքները պաշտպանված են:
©Copyright ArmChelsea.Com - 2014/15