Գլխավոր էջ » 2012 » Դեկտեմբեր » 5 » Ձոլա.«Ամբողջ աշխարհը խոսում է Տորրեսից, հետո էլ լավ խաղ պահանջում»

Ձոլա.«Ամբողջ աշխարհը խոսում է Տորրեսից, հետո էլ լավ խաղ պահանջում»


Լոնդոնի «Չելսիի» լեգենդներից մեկը՝ Ջանֆռանկո Ձոլան, խոսել է իր սիրելի թիմի հարձակվող՝ Ֆերնանդո Տորրեսի մասին:
«Չեմ հասկանում մարդկանց տրամաբանությունը: Վատն այն է, որ ամբողջ աշխարհը խոսում է Տորրեսից` հսկայական ճնշում դնելով Տորրեսի վրա, հետո էլ լավ խաղ պահանջում, բայց շատ ավելի վատ է  այն , որ այդ ճնշումը գործադրում են այն մարդիկ, ովքեր որ ուզում են ` Տորրեսը լավ խաղա:

Չի լինում մի այնպիսի հարցազրույց, որում չխոսվի Տորրեսի մասին: Ինչպես ֆուտբոլիստը կարող է խաղալ ֆուտբոլ, երբ հաճույք չի ստանում իր խաղից: Էլ Նինյոն  հիմա հաստատ ոչ մի հաճույք չի ստանում իր խաղից, քանի որ նա խաղում է ոչ թե իր համար, այլ այն մարդկանց, ովքեր խոսում են իր մասին, իսկ այդ մարդիկ շատ-շատ են:

Տորրեսը հայտնվում է մեն-մենակ դարպասապահի առաջ և ոչ թե մտածում է, թե ինչպես հարվածի, որ գրավի դարպասը, այլ մտածում է, թե ինչ անի, որ իրեն չքննադատեն: Ե ս հիմա այս նախադասությունը ասացի մոտավորապես 7 վարկյանում, իսկ Տորրեսի մտքով անցնում է այն ամենը, ինչը ես ասացի նոր:

Հիմա հաշվեք ինքներդ. հարձակվողը հայտնվել է մեն-մենակ, նա ամենաքիչը 7 վարկյան մտածում է, թե ինչ անի, և ի՞նչ, դա կարող է գոլո՞վ ավարտվել, իհարկե ոչ, մինչև նա այդքանը մտածի, մրցակիցները արդեն նոր գրոհ կառուցելիս կլինեն:»-ասել է Ձոլան, «Չելսիի» պաշտոնական կայքին տված հարցազրույցում:

  Տարածել լուրը`


Դուք պետք է գրանցվեք ու մուտք գործեք համակարգ մեկնաբանություն թողնելու համար
[ Գրանցվել | Մուտք ]

Բոլոր իրավունքները պաշտպանված են:
©Copyright ArmChelsea.Com - 2014/15