Գլխավոր էջ » 2015 » Հունվար » 7 » CIES. Աշխարհի ամենաթանկ ֆուտբոլիստները

CIES. Աշխարհի ամենաթանկ ֆուտբոլիստները


Մարզական ուսումնասիրությունների միջազգային կենտրոնը (CIES) հրապարակել է Եվրոպայի ամենաթանկ 120 ֆուտբոլիստների ցուցակը: 

Դրանում ընդգրկվել են առաջատար 5 առաջնությունների ներկայացուցիչները: Հին մայրցամաքի ամենաթանկ ֆուտբոլիստն է կատալոնական «Բարսելոնայի» եւ Արգենտինայի հավաքականի հարձակվող Լիոնել Մեսսին: Երկրորդ տեղում գտնվող Մադրիդի «Ռեալի» պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի տրանսֆերային արժեքը 87 մլն եվրոյով պակաս է «Ոսկե գնդակի» քառակի դափնեկրի արժեքից:
 
Տրանսֆերային արժեքը գնահատելիս հաշվի են առնվել ֆուտբոլիստների տարիքը, անցկացրած հանդիպումների քանակը, գործող պայմանագրի ժամկետը, ինչպես նաեւ ակումբի ու հավաքականի արդյունքները:



armsport.am

  Տարածել լուրը`


Դուք պետք է գրանցվեք ու մուտք գործեք համակարգ մեկնաբանություն թողնելու համար
[ Գրանցվել | Մուտք ]

Բոլոր իրավունքները պաշտպանված են:
©Copyright ArmChelsea.Com - 2014/15