Գլխավոր էջ » 2015 » Ապրիլ » 14 » Չեխը հայտնվել է «Ինտերի» դիտակետում

Չեխը հայտնվել է «Ինտերի» դիտակետում


«Չելսիի» փորձառու դարպասապահ Պետեր Չեխը հայտնվել է «Ինտերի» ղեկավարության ուշադրության կենտրոնում:  
«Corrierre dello Sport»-ը հաղորդում է, որ «Ինտերում» ի դեմս Չեխի` տեսնում են Սամիր Հանդանովիչին փոխարինողին: Հանդանովիչը չի կարողանում համաձայնության գալ նոր պայմանագրի կնքման շուրջ: Սլովենացին պահանջում է տարեկան 3 մլն եվրո աշխատավարձ, իսկ իտալական ակումբի ղեկավարությունը պատրաստ է վճարել միայն 2,2 մլն եվրո:
Եթե հավատանք իտալական մամուլում շրջանառվող լուրերին, ապա Չեխն իր համաձայնությունն արդեն տվել է, սակայն տեղափոխության հարցում իր դիրքորոշումը պետք է արտահայտի լոնդոնյան թիմի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուն:
Հավելենք, որ ավելի վաղ շրջանառվող լուրերի համաձայն` «Չելսին» ցանկանում է 32-ամյա դարպասապահի տրանսֆերը վաճառել «Արսենալին», սակայն պատրաստ է քննարկել այլ շահավետ առաջարկներ:
sport.times.am

  Տարածել լուրը`


Դուք պետք է գրանցվեք ու մուտք գործեք համակարգ մեկնաբանություն թողնելու համար
[ Գրանցվել | Մուտք ]

Բոլոր իրավունքները պաշտպանված են:
©Copyright ArmChelsea.Com - 2014/15